03.02.2017
Քյորփլիի ֆելզիտային տուֆի հանքավայրի ընդլայնման գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ
Համաձայն <Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. փետրվարի 16-ին, ժամը 14.00-ին ՀՀ Տավուշի մարզի Զորականի համայնքապետարանում տեղի կունենան «ԲՖՑ» ԲԲ ընկերության Քյորփլիի ֆելզիտային տուֆի հանքավայրի ընդլայնման գնահատման հաշվետվության և դրա շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ հանրային լսում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: