ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.02.2017
<<110Կվ Լալվար և Նոյեմբերյան գծի փոխարինում>> բաղադրիչի վերաբերյալ հանրային քննարկումներ

Համաձայն <Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. փետրվարի 14-ին, ժամը 13.00-ին ՀՀ Լոռու մարզի Հաղպատի համայնքապետարանում տեղի կունենան «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության կողմից ներկայացված <<110Կվ Լալվար և Նոյեմբերյան գծի փոխարինում>> բաղադրիչի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումների իրականացումը:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: