ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.01.2017
Այնթապ գյուղական համայնքի գլխավոր հատակագծի վերաբերյալ հանրային քննարկումներ

Համաձայն <Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. փետրվարի 10-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արարատի մարզի Այնթապի համայնքապետարանում տեղի կունենան Այնթապ գյուղական համայնքի գլխավոր հատակագծի գնահատման հաշվետվության վերաբերյալ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ / 4-րդ հանրային քննարկում/:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: