ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.01.2017
Գավառի թիվ 2 միջնական դպրոցի կառուցման վերաբերյալ հանրային քննարկումներ

Համաձայն <Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. փետրվարի 8-ին, ժամը 14.00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի ավտոդպրողի մասնաշենքում /Հացատառ թ., Բուռնազյան 1 հասցեում/ տեղի կունենան <<Գլոմմա>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Գավառի թիվ 2 միջնական դպրոցի կառուցման նախնական գնահատման և դրա շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ հանրային լսում/:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: