26.01.2017
Լեհվազի գրանոդիորիտների հանքավայրի արդյունահանման գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ
Համաձայն <Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. փետրվարի 8-ին, ժամը 14.00-ին ՀՀ Սյունիքի մարզի՝ Մեղրիի քաղաքապետարանում տեղի կունենան <<Մեղրու ՃՇՇ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Լեհվազի գրանոդիորիտների հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: