23.01.2017
Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի <<Արլյու>> տեղամասի ընդլայնման գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ
Համաձայն <Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. փետրվարի 7-ին, ժամը 12.00-ին ՀՀ Արարատի մարզի Գոռավանի համայնքապետարանում տեղի կունենան <<Մանանա Գրեյն>> ՍՊԸ Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի <<Արլյու>> տեղամասի ընդլայնման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Գոռավանի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am , հեռ. 010221568, 010220218: