12.01.2017
<<Վեդիի ջրամբարի կառուցում Արարատյան հարթավայրի ոռոգման համար>> գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ 2017թ. հունվարի 25-ին, ժամը 12.00-ին ՀՀ Արարատի մարզպետարանում տեղի կունենան <<Վեդիի ջրամբարի կառուցում Արարատյան հարթավայրի ոռոգման համար>> նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության, դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Արարատի մարզպետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am , հեռ. 010221568, 010220218: