12.01.2017
Արտավազդի օնիքսանման մարմարի, տրավերտինի և գունավոր փշրաքարերի հանքավայրի տրավերտինի հյուսիս-արևմտյան տեղամասի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ
Համաձայն <Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. հունվարի 31-ին, ժամը 12.00-ին ՀՀ Արարատի մարզի Դաշտաքարի համայնքապետարանում տեղի կունենան <<Սամվել-Արտյոմ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արտավազդի օնիքսանման մարմարի, տրավերտինի և գունավոր փշրաքարերի հանքավայրի տրավերտինի հյուսիս-արևմտյան տեղամասի արդյունահանման գնահատման հաշվետվության և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Դաշտաքարի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am , հեռ. 010221568, 010220218: