12.01.2017
Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի 7-C1-II ենթաբլոկում արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ
Համաձայն <Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. հունվարի 23-ին, ժամը 12.00-ին ՀՀ Արարատի մարզի Ավշարի համայնքապետարանում տեղի կունենան <<Սթոուն Գրուպ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի 7-C1-II ենթաբլոկում արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Ավշարի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am , հեռ. 010221568, 010220218: