ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.01.2017
Երևանի Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2017թ. հունվարի 25-ին, ժամը 12.00-ին Երևան քաղաքի Գ. Ադդարյանի անվան թիվ 133 հիմնական դպրոցի շենքում (հասցե՝ ք. Երևան, Նոր-Նորքի 2-րդ միկրոշրջան, Մոլդովական փողոց 35 շենք) տեղի կունենան <<Մովարթստուդիո>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևանի Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և դրա փորձաքննության վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am , հեռ. 010221568, 010220218: