ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.01.2017
ՀՀ Տավուշի մարզի Ներքին Աղդանի (Ակնաղբյուրի) ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 1PC հորատանցքի նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

Համաձայն <Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. հունվարի 24-ին, ժամը 12.00-ին ՀՀ Տավուշի մարզի Աչաջուրի համայնքապետարանում տեղի կունենան <<Իջևանի գինու, կոնյակի գործարան>> ՓԲԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Տավուշի մարզի Ներքին Աղդանի (Ակնաղբյուրի) ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 1PC հորատանցքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Աչաջուրի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am , հեռ. 010221568, 010220218: