ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.01.2017
Արազի ավազի հանքավայրի /1-ին, 2-րդ, 3-րդ տեղամասեր/ օգտակար հանածոյի արդյունահանման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

Համաձայն <Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. հունվարի 24-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանում տեղի կունենան <Լիլի-Արման> ՍՊ ընկերության Արազի ավազի հանքավայրի /1-ին, 2-րդ, 3-րդ տեղամասեր/ օգտակար հանածոյի արդյունահանման նախնական գնահատման հայտի և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Արաքսի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am , հեռ. 010221568, 010220218: