ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.12.2016
Կոտայքի կոշտ թափոնների կառավարման աշխատանքային նախագծի նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

Համաձայն <Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. հունվարի 20-ին, ժամը 11.00-ին ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանում տեղի կունենան <Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ> ՍՊ ընկերության ՀՀ Կոտայքի մարզի Կոտայքի կոշտ թափոնների կառավարման աշխատանքային նախագծի նախնական գնահատման և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Հրազդանի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: