ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.12.2016
Ալվանքի նեֆելինային սիենիտների հանքավայրի նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասինե ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. հունվարի 17-ին, ժամը 14.00-ին ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանում տեղի կունենան <Սոս -Սաքո> ՍՊ ընկերության ՀՀ Սյունիքի մարզի Ալվանքի նեֆելինային սիենիտների հանքավայրի արդյունահանման նախնական գնահատման և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Մեղրիի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: