ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.12.2016
Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2016թ. դեկտեմբերի 26-ին, ժամը 11.00-ին Երևանի Ա. Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոցի շենքում /Ք. Երևան Բաշինջաղյան 100/ տեղի կունենան <<Մառա և դուստրեր>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/ 011 /22-02-18, 010/22-15-68: