09.12.2016
Ա. Մարգարյանի անվան Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2016թ. դեկտեմբերի 22-ին, ժամը 14.00-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանի շենքում տեղի կունենան <<Մառա և դուստրեր>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ա. Մարգարյանի անվան Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/ 011 /22-02-18, 010/22-15-68: