ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.12.2016
Հարճիս-պտղավանի ԱԿԽ-ի հանքավայրի արդյունահանման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2016թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 12.00-ին ՀՀ Տավուշի մարզի Այրումի համայնքապետարանում տեղի կունենան <<Կողբաքար>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Տավուշի մարզի Հարճիս-պտղավանի ԱԿԽ-ի հանքավայրի արդյունահանման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/ 011 /22-02-18, 010/22-15-68: