ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.12.2016
Արմավիր քաղաքի 8Ա թաղ. թիվ 1 հասցեում նախատեսվող հասարակական սննդի օբյեկտների կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2016թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 12.00-ին ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքապետարանում տեղի կունենան քաղաքացի Ս. Հարությունյանի կողմից ներկայացված Արմավիր քաղաքի 8Ա թաղ. թիվ 1 հասցեում նախատեսվող հասարակական սննդի օբյեկտների կառուցման նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/ 011 /22-02-18, 010/22-15-68: