ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.12.2016
Նորքի բազալտի հանքավայրի /Լիլիթ-Գոռ/ արդյունահանման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2016թ. դեկտեմբերի 16-ին, ժամը 12.00-ին Երևան քաղաքի Կոմիտաս 54 Վ 3-րդ հարկում տեղի կունենան <<Վալոդյա Գրիգորյան>> ՍՊԸ կողմից ներկայացված Նորքի բազալտի հանքավայրի /Լիլիթ-Գոռ/ արդյունահանման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/ 011 /22-02-18, 010/22-15-68: