ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.12.2016
Երևանի մետրոյի վերականգնման ծրագիր Փուլ-2 <<Դրենաժային թունելի երկարացում և վերականգնողական աշխատանքների մետրոյի թունելներում>> նախագծի նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

Համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով ս.թ. դեկտեմբերի 15-ին, ժամը 13.00-ին Երևան քաղաքի Կաշեգործների փողոցի և Երևան 3 ՀԷԿ-ի միջև ընկաց հատված հասցեում տեղի կունենան <<Ագազոս>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երևանի մետրոյի վերականգնման ծրագիր Փուլ-2 <<Դրենաժային թունելի երկարացում և վերականգնողական աշխատանքների մետրոյի թունելներում>> գնահատման հաշվետվության և դրա շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության վերաբերյալ հանրային քննարկումներ /չորրորդ փուլ/:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/ 011 /22-02-18, 010/22-15-68: