28.11.2016
Երևանի առաջին տպարանի շենքը հյուրանոցային համալիրի վերակառուցման նախագծի նախնական գնհատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2016թ դեկտեմբերի 8-ին, ժամը 12.00-ին Երևան քաղաքի Տ. Մեծի 20/2 հասցեում (Սիլաչի հյուրանոցի կոնֆերենս-զալում) տեղի կունենան <<Տիար>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևանի առաջին տպարանի շենքը հյուրանոցային համալիրի վերակառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնհատման հայտի և դրա փորձաքննության վերաբերյալ հանրային քննարկումները:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական (www.mnp.am) կայքում, ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/ 011/ 22-02-18, 010/22-15-68: