ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.11.2016
ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի և ՇՄԱԳ հաշվետվության շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2016թ դեկտեմբերի 6-ին, ժամը 15.30-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձորի համայնքի դպրոցի դահլիճում տեղի կունենան <<Վայկ Մետալ>> ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի և ՇՄԱԳ հաշվետվության /չորրորդ փուլ/ հանրային քննարկումները:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական (www.mnp.am) կայքում, ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/ 011/ 22-02-18, 010/22-15-68: