ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.11.2016
Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի Գոռավանի տեղամասի արդյունահանման նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2016թ դեկտեմբերի 1-ին, ժամը 12.00-ին ՀՀ Արարատի մարզի Գոռավանի համայնքապետարանում տեղի կունենան <<Վագ Քար>> ՍՊԸ կողմից ներկայացված Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի Գոռավանի տեղամասի արդյունահանման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական (www.mnp.am) կայքում, ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/ 011/ 22-02-18, 010/22-15-68: