10.11.2016
<<ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքին պատկանող <<Քարադան>> տեղամասում բազալտի երևակման երկրաբանական ուսումնասիրության>> նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ
Համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2016թ. նոյեմբերի 23-ին, ժամը 12.00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճքի համայնքապետարանում տեղի կունենան «ԲԱԶԱԼՏ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքին պատկանող <<Քարադան>> տեղամասում բազալտի երևակման երկրաբանական ուսումնասիրության>> շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական (www.mnp.am) կայքում, ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/ 011/ 22-02-18, 010/22-15-68: