ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.11.2016
<<Ոսկեհատի բազալտի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի>> նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2016թ. նոյեմբերի 18-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ոսկեհատի գյուղապետարանում տեղի կունենան «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության «Ոսկեհատի բազալտի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական (www.mnp.am և dilijan1@yahoo.com) կայքերում, ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/ 011/ 22-02-18, 010/22-15-68: