ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.11.2016
<< Արարատի տրավերտինի և կավերի հանքավայրի Վանաշեն տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման>> գնահատման հաշվետվության շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ

Համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2016թ. նոյեմբերի 21-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արարատի մարզի Գոռավանի համայնքապետարանում տեղի կունենան Արարատի տրավերտինի և կավերի հանքավայրի Վանաշեն տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման գնահատման հաշվետվության և դրա շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական (www.mnp.am) կայքում, ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/ 011/ 22-02-18, 010/22-15-68: