ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.10.2016
<<Ռադիոթերապիայի և ստացիոնար թերապիայի հզորությունների կենտրոնի կառուցման>> նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

Համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2016թ. նոյեմբերի 11-ին, ժամը 11.00-ին Երևան քաղաքի Կոմիտաս 49/4 (ՀՀ ԱՆ <<Առողջապահական ԾԻԳ>> ՊՀ) հասցեում տեղի կունենան <<Ասքմեդ դիզայն>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված <<Ռադիոթերապիայի և ստացիոնար թերապիայի հզորությունների կենտրոնի կառուցման>> նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/ 011/ 22-02-18, 010/22-15-68: