ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.10.2016
<<Ախուրյանի ջրավազանիային տարածքի կառավարման պլանի>> շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ

Համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2016թ. նոյեմբերի 4-ին, ժամը 12.00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանում (ք. Արմավիր, Աբովյան 71) տեղի կունենան Ախուրյանի ջրավազանիային տարածքի կառավարման պլանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության, դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ / 4-րդ փուլ/:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ Արմավիրի մարզպետարանում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/ 011/ 22-02-18, 010/22-15-68: