ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.10.2016
Սարուխան գյուղական համայնքի գլխավոր հատակագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ

Համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2016թ. նոյեմբերի 2-ին, ժամը 11.00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխանի համայնքապետարանի շենքում տեղի կունենան Սարուխան գյուղական համայնքի գլխավոր հատակագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխանի համայնքապետարանում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. +374 264 6 03 40, 010/ 011/ 22-02-18, 010/22-15-68: