ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.09.2016
«Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ կողմից ներկայացված «N1 պոչամբարի ընդլայնման» շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ

"Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին" ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2016թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 11:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Ագարակ քաղաքի վարչական շենքում տեղի կունենան "Ագարակի ՊՄԿ" ՓԲԸ կողմից ներկայացված "N1 պոչամբարիընդլայնման" շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում):

Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում: Հեռ. 010/22-02-18, 22-15-68, 091-22-02-82 :