ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.09.2016
<<Իջևան>> էլ. ցանց, Վազաշեն գյուղում տեղադրվող 400/6 կՎԱ հզորության ԼՏԵ-ի 6 կՎ էլեկտրամատակարարման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

Համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2016թ. հոկտեմբերի 7-ին ժամը 12:00-ին ՀՀ Տավուշի մարզի Վազաշենի համայնքապետարանում տեղի կունենան «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված <<Իջևան>> էլ. ցանց, Վազաշեն գյուղում տեղադրվող 400/6 կՎԱ հզորության ԼՏԵ-ի 6 կՎ էլեկտրամատակարարման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Միաժամանակ հայտնում եմ, որ հայտի ուսումնասիրության արդյունքում նախատեսվում է հաշվետվությանն ընթացք տալ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետի շրջանակներում:

Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/ 011/ 22-02-18, 010/22-15-68: