Համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2016թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին Վանաձոր քաղաքի թիվ 7 հիմնական դպրոցի շենքում (ք. Վանաձոր, Թևոսյան 1 հասցեում) տեղի կունենան <<Հայնախագիծ>> ԲԲԸ-ի կողմից ներկայացված Վանաձոր քաղաքի Ա. Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցի վերակառուցման նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):
Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/011/ 22-02-18, 010/22-15-68: