ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.09.2016
Վերին Վարդանիձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի կենտրոնական տեղամասի արդյունահանման և Վերին Վարդանիձորի ոսկի-բազմամետաղային հանքային դաշտի 2016-2019թթ. Երկրաբանական ուսումնասիրության գնահատման հաշվետվությունների վերաբերյալ հանրային քննարկումներ

Համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2016թ. հոկտեմբերի 3-ին ժամը 14:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու համայնքի Վարդանիձորի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Ղարագուլյաններ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Վերին Վարդանիձորի ոսկի-բազմամետաղային հանքային դաշտի 2016-2019թթ. Երկրաբանական ուսումնասիրության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ և նույն օրը ժամը 15:30-ին ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու համայնքի Վարդանիձորի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Ղարագուլյաններ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Վերին Վարդանիձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի կենտրոնական տեղամասի արդյունահանման գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում):

Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/ 011/ 22-02-18, 010/22-15-68: