ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.09.2016
ՀՀ Վայոց ձորի մարզի Գոմք համայնքի խմելու-տնտեսական և ոռոգման նպատակներով “Կապույտ մեկ”, “Կապույտ երկու” և “Կապույտ երեք” կոչվող բնական աղբյուրներից՝ համապատասխանաբար՝ 1.3 լ/վրկ և 5.0 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217-Ն և N 218-Ն որոշումների պահանջների համաձայն, մշակվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Գոմք համայնքի խմելու-տնտեսական և ոռոգման նպատակներով “Կապույտ մեկ”, “Կապույտ երկու” և “Կապույտ երեք” կոչվող բնական աղբյուրներից՝ համապատասխանաբար՝ 1.3 լ/վրկ և 5.0 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը: Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17- ից - 18 - ը դիմել ՀՀ ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն (հասցեն` Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ): Հասարակայնության կողմից փաստաթղթի նախնական տարբերակի լսումը տեղի կունենա __2016թ. սեպտեմբերի 16-ին_ժամը___1600 - ին Կառավարական 3-րդ (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը) տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ: