ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.08.2016
Արարատ քաղաքի աղբավայրի բարելավման և ենթակառուցվածքների ստեղծման նախագծի նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

Համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով ս.թ. սեպտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին ՀՀ Արարատի մարզի Արարատի քաղաքապետարանում տեղի կունենան <<Հ. Արամյան>> ՍՊԸ կողմից ներկայացված Արարատ քաղաքի աղբավայրի բարելավման և ենթակառուցվածքների ստեղծման նախագծի նախնական գնահատման հայտի և դրա շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության վերաբերյալ հանրային քննարկումներ /չորրորդ փուլ/:

Միաժամանակ հայտնում եմ, որ ուսումնասիրության արդյունքում նախատեսվում է հայտին ընթացք տալ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետի շրջանակներում: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/ 011 /22-02-18, 010/22-15-68: