Համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով /երկրորդ փուլ/ 2016թ. օգոստոսի 16-ին, ժամը 12.00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում /Կառավարության տուն 2, 4-րդ հարկ/ տեղի կունենա Երևան քաղաքի Սարկավագ փող. 14 հասցեում նախատեսվող Չինարեն լեզվի դպրոցի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և դրա փորձաքննության վերաբերյալ հանրային քննարկումներ:
Միաժամանակ հայտնում եմ, որ ուսումնասիրության արդյունքում նախատեսվում է հայտին ընթացք տալ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի շրջանակներում: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: