ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.07.2016
<<Դիլիջան>> ազգային պարկի 2016-2025 թվականների կառավարման պլանի նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

Համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2016թ. օգոստոսի 12-ին, ժամը 12.00-ին ՀՀ Տավուշի մարզպետարանում (ք. Դիլիջան, Սահմանադրության 1) տեղի կունենան <<Դիլիջան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված <<Դիլիջան>> ազգային պարկի 2016-2025 թվականների կառավարման պլանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և դրա փորձաքննության վերաբերյալ հանրային քննարկումներ:

Միաժամանակ հայտնում եմ, որ հայտի ուսումնասիրության արդյունքում նախատեսվում է ընթացք տալ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետի շրջանակներում:

Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: