ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.12.2023
«ԱԶԿԱՌ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վարսեր բնակավայրի 8-րդ փողոց թիվ 5 հողամասում նախատեսվող արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որաշման՝  2023թ. դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11.30-ին, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքի Վարսեր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կազմակերպել և իրականացնել  «ԱԶԿԱՌ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վարսեր բնակավայրի 8-րդ փողոց թիվ 5 հողամասում նախատեսվող արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկում (2-րդ հանրային քննարկում):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում: