ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.06.2016
<<Արմետ 35/0.4 կվ ենթակայանըսնօղ օդային գծի N53 հենարանի տեղափոխում սողանքային գոտուց>> նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2016թ. հունիսի 30-ին, ժամը 13.30-ին ՀՀ Սյունիքի մարզի Ճակատենի գյուղապետարանուրմ տեղի կունենան <<Հայաստանի էկելտրական ցանցեր>> ՓԲԸ-ի կողմից ներկայացված <<Արմետ 35/0.4 կվ ենթակայանըսնօղ օդային գծի N53 հենարանի տեղափոխում սողանքային գոտուց>> նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Միաժամանակ հայտնում եմ, որ ուսումնասիրության արդյունքում նախատեսվում է հայտին ընթացք տալ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետի շրջանակներում: Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: