ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.12.2023
«Վերելք 777» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Կոտայքի մարզ Աբովյան խոշորացված համայնքի Առինջ վարչական շրջանի Մ.Մկրտչյան թաղամասի 13-րդ փողոց 6-10 հողամաս հասցեներում նախատեսվող բնակելի թաղամասի կառուցման ՇՄԱ նախնական գնահատման հայտի վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որաշման 2023թ. դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքի Առինջ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա՝ «Վերելք 777» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Կոտայքի մարզ Աբովյան խոշորացված համայնքի Առինջ վարչական շրջանի Մ.Մկրտչյան թաղամասի 13-րդ փողոց 6-10 հողամաս հասցեներում նախատեսվող բնակելի թաղամասի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում: