ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.05.2016
<<Շորժա համայնքի լճափնյա հատվածում նախատեսվող ամառանոցային համալիրի նախագծի>> վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2016թ. մայիսի 26-ին, ժամը 12.00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժայի գյուղապետարանում տեղի կունենան քաղաքացի Է. Բալասանյանի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքի լճափնյա հատվածում նախատեսվող ամառանոցային համալիրի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Միաժամանակ հայտնում եմ, որ ուսումնասիրության արդյունքում նախատեսվում է գնահատմանն ընթացք տալ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի շրջանակներում: Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: