«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014 թ. ՀՕ-110-Ն/ 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 7-րդ, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014 թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասերով սահմանված կարգով 2016 թ. փետրվարի 4-ին, ժամը 12.00-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքապետարանում տեղի կունենան Դիլիջանի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություններ և Գետափնյա թաղամասի գոտևորման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ։
Միաժամանակ հայտնում եմ, որ ուսումնասիրության արդյունքում նախատեսվում է հաշվետվության գնահատմանն ընթացք տալ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետի շրջանակներում: Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք.Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Դիլիջանի քաղաքապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 094-00-77-44, 077-39-73-93։