<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2016թ. հունվարի 25-ին, ժամը 11.00-ին ՀՀ Կոտայքի մարզի Նուռնուսի գյուղապետարանում տեղի կունենան <<Մ.Լ Մայնինգ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կարապիձորի բազալտի հանքավայրի շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68, 093-60-10-00: