ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.10.2015
Սթ. նոյեմբերի 10-ին ժամը 13.00-ին տեղի կունենան Ջերմուկի աշխաթթվային հանքային ջրերի հանքավայրի Կիրճի տեղամասի IV-K հորատանցքի արդյունահանման նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. նոյեմբերի 10-ին, ժամը 13.00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքապետարանում տեղի կունենան <<Ջերմուկ Գրուպ>> ՓԲԸ-ի կողմից ներկայացված Ջերմուկի ածխաթթվային հանքային ջրերի հանքավայրի Կիրճի տեղամասի IV-K հորատանցքի արդյունահանման նախնական գնահատման հայտի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ:

Միաժամանակ հայտնում եմ, որ հաշվետվության ուսումնասիրության արդյունքում նախատեսվում է նախնական գնահատմանն ընթացք տալ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետի շրջանակներում: Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն:

Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: