<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. սեպտեմբերի 23-ին, ժամը 11.30-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունիի քաղաքապետարանում տեղի կունենա Մարտունի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություններ և մի քանի հատվածների գոտիավորման նախագծային աշխատանքների նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ:
Միաժամանակ հայտնում եմ, որ հաշվետվության ուսումնասիրության արդյունքում նախատեսվում է հաշվետվությանն ընթացք տալ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետի շրջանակներում:
Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: