ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.09.2015
Գեղանուշի պոչամբարի հյուսիսային պատնեշի ընդհանուր ստատիկ կայունության բարձրացման նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումների հետաձգման և նոր քննարկումներ նշանակելու վերաբերյալ

"Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին" ՀՀ օրենքի (21.06.2014թ., ՀՕ-110-Ն) համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. թիվ 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15:00-ին, "Դանդի Փրիշս Մեթալս Կապան" ՓԲԸ-ի ինֆորմացիոն կենտրոնում (հասցե՝ ք. Կապան, Դավիթ Բեկ փող., Հրապարակ 2) կայանալիք"ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս" ՍՊԸ կողմից ներկայացված Գեղանուշի պոչամբարի հյուսիսային պատնեշի ընդհանուր ստատիկ կայունության բարձրացման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային քննարկումը տեխնիկական պատճառներով տեղափոխվում է 2015թ.-ի սեպտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետարան:

Միաժամանակ հայտնում եմ, որ նախնական գնահատման հայտի ուսումնասիրության արդյունքում նախատեսվում է նախնական գնահատման հայտին ընթացք տալ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետի շրջանակներում:

Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. (010) 22-02-18, (010) 22-15-68: