ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.09.2015
Սեպտեմբերի 10-ին ժամը 12.00-ին տեղի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 2-րդ միկրոշրջանի Մոլդովական 27/1 հասցեում նախատեսվող Մարզահամալիրի մասնաշենքի նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդդեցության հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. սեպտեմբերի 10-ին, ժամը 12.00-ին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 2-րդ միկրոշրջանի Մոլդովական 27/1 հասցեում տեղի կունենան <<Զորախաչ>> ՍՊ ընկերության կողմից ներկայացված Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 2-րդ միկրոշրջանի Մոլդովական 27/1 հասցեում նախատեսվող Մարզահամալիրի մասնաշենքի նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ:

Միաժամանակ հայտնում եմ, որ նախնական գնահատման հայտի ուսումնասիրության արդյունքում նախատեսվում է նախնական գնահատման հայտին ընթացք տալ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի շրջանակներում:

Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: