<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. օգոստոսի 25-ին, ժամը 11.00-ին ՀՀ Սյունիքի մարզի Լեհվազի գյուղապետարանում տեղի կունենա <<ԷԼՎԻ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ>> ՓԲ ընկերության կողմից ներկայացված Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի՝ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ:
Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ Սյունիքի մարզի Լեհվազի գյուղապետարանում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: