ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.07.2015
Օգոստոսի 10-ին ժամը 13.00-ին տեղի կունենան <<ք. Դիլիջան, Պարզ լիճ 35/6կվ ենթակայան>> նախագծի հիմնական փուլի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. օգոստոսի 10-ին, ժամը 13.00-ին ՀՀ Տավուշ՛ի մարզի Դիլիջանի օրհուս կենտրոնում /ք. Դիլիջան, Միասնիկյան 55, քաղաքապետարանի վարչական շենք/ տեղի կունենան <<Էյ Թի Էմ Էս Սոլյուշնս>> ՍՊԸ կողմից ներկայացված <<ք. Դիլիջան, Պարզ լիճ 35/6կվ ենթակայան>> նախագծի նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ Տավուշի մարզի, Դիլիւանի Օրհուս կենտրոնում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: