<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. օգոստոսի 10-ին, ժամը 13.00-ին ՀՀ Լոռու մարզի Մղարթի գյուղապետարանում տեղի կունենան <<Մուլտի Գրուպ>> Կոնցեռն ՍՊԸ կողմից ներկայացված Մղարթ-Հագվի-Մեծ ձոր հանքային դաշտի Մղարթ և Հագվի տեղամասերում երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ Լոռու մարզի, Մղարթի գյուղապետարանում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: